Դեմոկրատիան բլեֆ է, որ փաթաթում են աշխարհի ժողովուրդների վզին։
Դա լավ միջոց է միջամտելու և խառնվելու այլ պետությունների գործերին` բարենորոգման անվան տակ իրենց ազդեցությունը հաստատելով այլ ազգերի և պետությունների վրա։
Ժողովրդավարության ծածկադմփոցի ներքո այն ձեռք է բերում նվաճողական նկրտումներ, վերափոխված կայսերապաշտություն, որի ոգեշնչողն ու իրականացնողը ԱՄՆ-ն է։ Փաստորեն Մակեդոնացուն, Չինգիզ խանին, Նապոլեոն Բոնապարտին և Հիտլերին ուղղորդած աշխարհակալ ձգտումները չեն վերացել։
Այն շարունակում է Ամերիկան, որպես գաղափարախոսություն գլխում ունենալով դեմոկրատիան` ձեռքում որպես ամենակարող գործիք բանեցնելով դոլարրը։
Այն ինչ նախկին տիրանները չեն կարողացել անել հրով և սրով, Ամերիկան անում է փողով և գաղափարախոսությամբ` դոլարի և հիմարացման միջոցով։
Դեմոկրատիան նշանակում է ժողովրդական լայն զանգվածների հավասարը-հավասարի մասնակցությունը պետության կառավարման գործում։ Հարց է առաջանում` հասարակության մեջ խելոքնե՞րն են շատ, թե՞ «հիմարները»։
Աներկբա ճշմարտություն է` իհարկե , սակավամիտ մարդիկ, որոնք հիմարացվել են դեմոկրատական «մարդասիրությամբ» ու ամենակարողության միֆով։ Համարձակվում եմ ասել.
«Դեմեկրատիան քաղցր կղանք է, որ այսօր էլ մատուցվում է աշխարհի ժողովուրդներին ու ազգերին»։ Մարդիկ զանգվածաբար ճաշակում են այդ «քաղցրավենիքը»` ակամայից ծառայելով ամերիկյան կայսրապաշտ շահերին։
Փաստորեն աշխարհի առնետները հենվելով հիմարացված զանգվածների վրա` հաստատում են իրենց կարգերն ու իշխանությունը։
Հին Հունաստանում դեմոկրատիայի պայմաններում արդյոք ո՞վ սպանեց Սոկրատեսին։ Սոկրատեսը մահվան դատապարտվեց պարզ մարդկային քվեարկությամբ։ Այսօր էլ մեր ճակատագիրը որոշվում է պարզ քվեարկությամբ, որի վճռորոշ արդյունքը ամենևին էլ խելոքները չեն ապահովում։
Բա ի՞նչ անենք...
Անհրաժեշտ է հասարակության ինտելեկտուալ շրջանակներից առաջ քաշել ԸՆՏՐԻՉՆԵՐԻ բարձրակարգ ժողով, որը իր վրա կվերցնի երկրի արժանավոր ղեկավարի ընտրությունը։
ԽԵԼՈՔՆԵՐԻ ՓՈՔՐԱՔԱՆԱԿ ԸՆՏՐԱՆԻՆ ՊԻՏԻ ԸՆՏՐԻ ԽԵԼՈՔ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ ԵՎ Ո՛Չ ՍԱԿԱՎԱՄԻՏՆԵՐԻ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ...
Ես ամենևին էլ հեծանիվ չեմ հայտնագործում։ Հայտնի է, որ Հին Հռոմում, մինչև հանրապետության հաստատումը, կառավարում էին թագավորները։
Մեր թվարկությունից առաջ ութերորդ դարից սկսած, թագավորական գահի ժառանգորդներն արյունակիցներ չէին, այսինքն գահը չէր ժառանգվում հորից որդի ավանդույթով։ Հին Հռոմում թագավորներն ընտրովի էին։ Ընտրությունը կատարում էր սենատը` հաշվի առնելով թեկնածուի կարողություններն ու արժանիքները։ Այսինքն, այն ժամանակ ընտրիչների դերն իր վրա էր վերցրել Հռոմի սենատը։ Պատմությունը կրկնվում է։ Մնում է ընդամենը թագավորի փոխարեն վարչապետ կամ նախագահ ընտրել` ըստ խելքի, կարողության և արժանիքների։
Դա էլ կանի ազատ, անկախ Հայաստանի Ընտրիչների ժողովը` առանց կուսակցական պատկանելության և քաղաքական խարդավանքների։
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ